Նատալյա Ադամյան
- Հաշտարար
- Ընտանեկան իրավունք
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
Իրավաբան, փորձագետ
-
21 տարի
-
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
-
0053, 12.07.2024
- Բակալավրի աստիճան, Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան, Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր, Անտվերպենի համալսարան, Միջազգային և եվրոպական իրավունք՝ Իրավագիտության ֆակուլտետ
Նատալյան փորձառու իրավաբան է, ով մասնագիտացած է հանրային իրավունքի, դատական բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում։
Նա զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հաստատություններում։
Նատալյան աշխատել է որպես իրավական փորձագետ Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող ժողովրդավարության աջակցության ծրագրում։ Մինչ այդ, նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Եվրոպայի խորհրդի՝ դատական և իրավական բարեփոխումներին ուղղված ծրագրերում։ Նա նաև աշխատել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամում՝ որպես հանրային իրավունքի փորձագետ, ինչպես նաև ղեկավարել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական ստորաբաժանումը։
Նա համակարգել է մի շարք միջազգային համագործակցության նախաձեռնություններ, այդ թվում՝ ԵՄ Թվինինգ ծրագիրը՝ Ֆրանսիայի և Իսպանիայի գործընկեր հաստատությունների հետ համագործակցությամբ։ Նա նաև եղել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմեն) խորհրդական, իսկ ավելի ուշ՝ գլխավոր խորհրդական՝ նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ինստիտուցիոնալ ամրապնդմանը։ Բացի այդ, Նատալյան եղել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ։