Մարկ Կաչիգյան
- Հաշտարար
- Մտավոր սեփականություն, Ապրանքային նշաններ, Հեղինակային իրավունք, Ստարտափներ
-
[email protected]
-
ԱՄՆ
-
Նախկին գործընկեր և բաժնի ղեկավար
Johnson Kachigian & Wilkinson, ԱՄՆ
-
41 տարի
-
Անգլերեն
-
Միջազգային հաշտարար
- Բակալավրի աստիճան, Ռայդեր քոլեջ, Նյու Ջերսի, ԱՄՆ
- Իրավաբանական գիտությունների դոկտոր, Թալսայի համալսարանի իրավաբանական քոլեջ, Օկլահոմա, ԱՄՆ
Մարկ Կաչիգյանը, որպես մտավոր սեփականության իրավունքի բնագավառում առաջատար մասնագետ, հանդիսանում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գործող Հայ իրավաբանական միության Մտավոր սեփականության և տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի անդամ։ Նա մտավոր սեփականության իրավունքի ոլորտում գործունեությունից զատ նշանակալի ներդրում ունի նաև Հայաստանում իրավական կրթության լավարկման գործում։ Մասնավորապես, Մարկ Կաչիգյանը Ամերիկյան փաստաբանական ասոցիացիայի «Իրավունքի գերակայության» նախաձեռնության շրջանակներում մշակել է մտավոր սեփականության իրավունքի դասընթացի կուրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համար։
Մարկ Կաչիգյանը որպես արտոնագրված փաստաբան (Օկլահոմա, Նյու Յորք) գրանցված է ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների գրասենյակում և հանդիսանում է Ամերիկյան մտավոր սեփականության իրավունքի ասոցիացիայի անդամ։ 1994-1995 թվականներին եղել է Օկլահոմայի փաստաբանների ասոցիացիայի արտոնագրային, ապրանքանիշերի և հեղինակային իրավունքի ենթահանձնաժողովի նախագահ։