Վանիկ Մարգարյան
- Հաշտարար
- Մտավոր սեփականություն, Կորպորատիվ իրավունք, Ֆինանսական իրավունք
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
Գործընկեր
-
15 տարվա աշխատանքային փորձ
-
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
-
0009, 07․09․2015
- Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի Պետական Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Ամերիկյան Համալսարան, Իրավագիտության բաժին
Վանիկ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է և «AM» իրավաբանական ընկերությանը միացել է ընկերության կազմավորումից ի վեր։ Նախկինում նա մասնագիտական փորձ է ձեռք բերել «DEFENSE» իրավաբանական գրասենյակում, որտեղ աշխատել է 2009 թվականից։ 2012 թվականին Վանիկ Մարգարյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿում և որպես իրավական փորձագետ մասնակցություն է ունեցել ԵԱՀԿ և ԵՄ կազմակերպած ծրագրերում։
Վանիկ Մարգայանը 2013 թվականից հանդիսանում է փասստաբանական պալատի անդամ։ 2015 թվականին նա դարձել է արտոնագրված հաշտարար, ինչպես նաև արտոնագրվել է որպես հաշտարար Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) Արդյունավետ վեճերի լուծման կենտրոնի կողմից։ 2016 թվականից սկսած Վանիկ Մարգարյանը նաև մասնագիտացած ապրանքային նշանների արտոնագրային հավատարմատար է։
Վանիկ Մարգարյանը իրավաբանական ծառայություններ է մատուցել BTA (Կազախստան) և Mellat (Իրան) բանկերին, Yandex Taxi, Rosneft, UCOM, Sanitek և այլ ընկերություններին, Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին (ICRC), Շվեցարական Swatch Group և Դանիական JYSK ընկերությունների հայկական մասնաճյուղերին, ինչպես նաև «Արմենիա» հեռուստաընկերությանը։ Նա նաև հանդիսանում է «Պանարմենիան մեդիա խմբի» խորհրդի անդամ, որը վերահսկում է մի շարք առաջատար հայկական մեդիա ընկերություններ։