x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Ադելինա Ասատրյան

  • Հաշտարար
  • Քաղաքացիական իրավունք, Աշխատանքային իրավունք
  • Հայաստանի Հանրապետություն
  • Ավագ իրավաբան

    "ADWISE Business & Legal Consulting" ՍՊԸ

  • 6 տարվա աշխատանքային փորձ
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
  • 0001, 21․12․2023

  • Իրավաբանության ֆակուլտետի բակալավր (LL.B), Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարան,
  • Իրավաբանական գիտությունների մագիստրոս (LL.M), Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարան

Ադելինան, 2019 թվականից մինչև այժմ աշխատում է «ԸՆՎԱՅԶ բինես և իրավաբանական խորհրդատվություն» ընկերությունում։ Նա մասնագիտացած է կորպորատիվ փաստաթղթերի մշակման և վերանայման, տարբեր պայմանագրերի կազմման և վերանայման, ներքին քաղաքականությունների իրավական պահանջներին համապատասխանության ապահովման և ապրանքանիշերի գրանցման դիմումներով զբաղվելու հարցերում։ Ավելին, նա պատրաստել է համապարփակ իրավաբանական զեկույցներ տարբեր ոլորտներում՝ կորպորատիվ, աշխատանքային, քաղաքացիական, մտավոր սեփականություն, հարկային և գովազդային իրավունքի դաշտերում։

Որպես «Մտավոր սեփականության իրավաբանների ասոցացիա» Հասարակական կազմակերպության վարչական կոմիտեի նախագահ, 2022-2023 թվականներին նա հաջողությամբ կազմակերպել է դասընթացներ, միջոցառումներ և քննարկումներ՝ մտավոր սեփականության իրավունքի ճանաչումը խթանելու նպատակով։ Դրանից զատ, նա որպես իրավաբան աշխատել է «Պոլիմետալ Հայաստան ընկերությունում» 2018-2019 թվականներին՝ զբաղվելով ոլորտը կարգավորող ակտերի իրավաբանական վերլուծությամբ, պայմանագրերի մշակմամբ և վերանայմամբ, աշխատանքային և անվտանգության կանոնակարգերի համապատասխանությունը ապահովելով և ներկայացնելով ընկերության շահերը պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում։