x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Կարինե Պողոսյան

  • Հաշտարար
  • Աշխատանքային իրավունք, Բիզնես իրավունք
  • Հայաստանի Հանրապետություն
  • Պայմանագրային իրավաբան
  • 13 տարի
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
  • 0002, 07.09.2020

  • Բակալավրիատ (LL.B), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Մագիստրատուրա (LL.M) Հայաստանում Ամերիկյան համալսարան, Իրավաբանության ֆակուլտետ

Կարինե Պողոսյանը իրավաբան է՝ մասնագիտացած պայմանագրային իրավունքում և դեղագործության ոլորտում։ Նա տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և հաշտարարական ծառայություններ։

Կարինեն ունի միջազգային ճանաչում հաշտարարության ոլորտում։ Նա մասնակցել է «հաշտարարության մասին» ՀՀ օրենքի զարգացման աշխատանքներին։ Բացի դա, Կարինեն կարևոր դեր է խաղացել դատական համակարգում հաշտարարության կիրառման զարգացման համար՝ կազմելով ուղեցույցներ դատավորների համար հաշտարարության նշանակման գործընթացի վերաբերյալ։

Իրավաբանական գործունեությունից բացի Կարինեն նպաստում է նաև հաշտարարության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ Նա կազմակերպում է տարբեր դասընթացներ և ծրագրեր՝ կիսվելով իր գիտելիքներով և ընդգծելով այլընտրանքային վեճերի լուծման կիրառման առավելությունները։