Արտակ Պողոսյան
- Հաշտարար
- Քաղաքացիական իրավունք, Աշխատանքային իրավունք, Բանկային իրավունք, Ֆինանսական իրավունք, Սոցիալական իրավունք
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
Անհատ ձեռնարկատեր
-
29 տարի
-
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
-
0010, 21․12․2023
- Իրավագիտության ֆակուլտետ (LL.B) Մոսկվայի Պետական Մանկավարժական Համալսարան,
Կառավարման ֆակուլտետ, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու (Ph.D), Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ
Ռուսաստանի Դաշնության Նախագահի Կից Ազգային Տնտեսության և Հանրային Կառավարման Ակադեմիա (RANEPA)
Արտակն ունի մեծ փորձառություն՝ մասնագիտացած լինելով հետազոտությունների, վերլուծության և ռիսկերի գնահատման ոլորտներում։ Նա նաև մասնագիտացած է առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում ներքին և արտաքին վերահսկողական համակարգերի ուսումնասիրության ու գնահատման մեջ։ Մշակել, պատրաստել և իրականացրել է բյուջետային քաղաքականություններ, ինչպես նաև ղեկավարել է բյուջեի եկամուտների, ծախսերի և պարտքերի կառավարման գործընթացները։
Նա տիրապետում է քաղաքացիական և ֆինանսական ոլորտներին վերաբերող իրավական ակտերի և փաստաթղթերի կազմման և ներկայացման հմտություններին, ինչպես նաև ներկայացնում է կազմակերպության շահերը դատարանում։ Բացի այդ, ունի միջազգային ծրագրերի կառավարման, մարդկային ռեսուրսների համակարգման և շահառուների հաշվետվությունների պատրաստման փորձ։