x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Արմեն Օհանյան

  • Հաշտարար
  • Քաղաքացիական իրավունք, Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք
  • Հայաստանի Հանրապետություն
  • Տնօրենի խորհրդական

    «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ

  • 22 տարի
  • Հայերեն, Ռուսերեն
  • 0008, 21.12.2023

  • Բակալավրի աստիճան (LL.B), Հայաստանի Բաց Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիա, Իրավագիտության ֆակուլտետ

  • Իրավաբանական գիտությունների թեկնածու (Ph.D), Եվրասիա Միջազգային Համալսարան, Իրավաբանական ամբիոն

Արմեն Օհանյանը ունի իրավաբանական գործունեության մեծ փորձառություն՝ մասնագիտացած լինելով դատավարական իրավունքի ոլորտում։ Իր կարիերայի ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար և խորհրդատվական պաշտոններ, այդ թվում՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿում որպես առաջատար մասնագետ և Իրավաբանական վարչության պետ, ինչպես նաև «ԱՎՐՈՄԻԿ» ՍՊԸ-ում որպես տնօրեն։

Նա նաև զբաղեցրել է իրավաբանական խորհրդատվության բարձր պաշտոններ՝ այդ թվում Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնում՝ որպես ավագ իրավական խորհրդատու և իրավական ու կրթական հարցերով փոխտնօրեն։ Բացի այդ, նա աշխատել է որպես իրավական փորձագետ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ռազմական արդյունաբերության կոմիտեի Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վարչությունում՝ իր փորձը ներդնելով ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման գործընթացում։