Սամվել Մկոյան
- Հաշտարար
- Քաղաքացիական իրավունք, Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք, Կորպորատիվ իրավունք
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
Գործընկեր
"Mkoyan and Partners" ՍՊԸ
-
12 տարի
-
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
-
0073, 08․08․2024
- Բակալավրի աստիճան, (LL.B) Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան (LL.M) Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
- «Եվրոպական իրավունք» 1-ին ամառային դպրոց
- «Փախստականների իրավունքները» ամառային դպրոց
- «Դատական իշխանության կայացման ընթացքն ու հիմնախնդիրները արդի ժամանակաշրջանում
Սամվելը մեծ փորձառություն ունեցող իրավաբան է, ում աշխատանքային փորձը ներառում է ինչպես մասնավոր փաստաբանական գրասենյակներում, այնպես էլ ընկերություններում գործունեություն:
2018 թվականից Սամվելը հանդիսանում է «Մկոյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերության գործընկեր՝ տրամադրելով իրավաբանական ծառայություններ տարբեր ոլորտներում։ Նա նաև համահիմնադիր և գործընկեր է Վրաստանում հիմնված «Service Center» իրավաբանական և հաշվապահական ընկերությունում:
Ավելի վաղ Սամվելը 2017-2018 թվականներին զբաղեցրել է «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը՝ ղեկավարելով իրավաբանական և ֆինանսական հարցերը։
Բացի այդ, նա հանդես է եկել որպես դասընթացավար-փորձագետ գերմանական խնայողական բանկի միջազգային համագործակցության հիմնադրամում՝ իր մասնագիտական գիտելիքներով աջակցելով կազմակերպության գործունեությանը։
Սամվելը 2013 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանական պալատի, ՀՀ իրավաբանների միության անդամ։