Նաիրա Ավետիսյան
- Հաշտարար
- Քաղաքացիական իրավունք, Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք, Բիզնես իրավունք, Առողջապահական իրավունք, Ժառանգության իրավունք
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
Իրավաբան
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հկ
-
10 տարի
-
Հայերեն
-
0071, 08․08․2024
- Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան (LL.M) Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Մեդիա իրավունք (LL.M), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
Նաիրա Ավետիսյանը փորձառու իրավաբան է, ով զգալի ներդրում է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության և իրավական կրթության ոլորտներում։ Ներկայումս նա աշխատում է որպես իրավաբան «Ա.Դ. Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունում, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները Հայաստանում։ Նա նաև մասնակից է եղել «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի մշակմանը՝ ԿԳՄՍ Նախարարության հետ մեկտեղ։
Բացի այդ, Նաիրան իրավաբանական աջակցություն է տրամադրել տարբեր կազմակերպություններին, այդ թվում՝ «Առողջության իրավունքների կենտրոն» ՍՊԸ-ին և «KAZA» Շվեյցարական հումանիտար հիմնադրամում, որտեղ նա աշխատել է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ իրականացվող ՄԱԿ ՓԳՀ «Թեժ Գիծ» ծրագրի իրավաբան։
Իրավական կրթության ոլորտում Նաիրան ևս մեծ ներդրում է ունեցել։ Նա աշխատել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Իրավաբանական կլինիկայում որպես տնօրենի օգնական և հետազոտող։ Համակարգել է «Իրավունքը բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն էր իրավաբանական կրթություն և աջակցություն տրամադրել ավելի լայն համայնքին։