Օֆելյա Ներսիսյան
- Հաշտարար
- Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք, Կորպորատիվ իրավունք
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
Հիմնադիր, փաստաբան
"MediLaw" փաստաբանական գրասենյակ
-
14 տարի
-
Հայերեն, Ռուսերեն
-
0124. 24.01.2025
- Բակալավրի աստիճան (LL.B), Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Իրավաբանության ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան (LL.M) Ժան Մուլեն Լիոն 3 Համալսարան, Իրավաբանության ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Տնտեսագիտություն և Իրավունք
- Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա
Օֆելյա Ներսիսյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: 2012 թվականին արտոնագրվել է որպես փաստաբանի օգնական, իսկ 2014 թվականին, ավարտելով ՀՀ Փաստաբանական ակադեմիան՝ հիմնել է «Յունիլեքս» փաստաբանական գրասենյակը, որտեղ ակտիվ գործունեություն է իրականացրել քաղաքացիաիրավական, աշխատանքային և վարչական գործերով: 2023-2024 թվականներին համագործակցել է «ԹԻՔԵՅ և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հետ:
Օֆելյա Ներսիսյանը իրավաբանական ծառայություններ է մատուցել հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերություն հանդիսացող «Յուքոմ» ՓԲԸ-ին, «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին, «HAI creative» ամերիկյան ֆիլմարտադրող ընկերությանը, «ANNASALOME» նորաձևության և մարքեթինգային գործակալությանը: