x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Նաիրա Ավետիսյան

  • Հաշտարար
  • Քաղաքացիական իրավունք, Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք, Բիզնես իրավունք, Առողջապահական իրավունք, Ժառանգության իրավունք
  • Հայաստանի Հանրապետություն
  • Իրավաբան

    «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հկ

  • 10 տարի
  • Հայերեն
  • 0071, 08․08․2024

  • Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M) Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Մեդիա իրավունք (LL.M), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ

Նաիրա Ավետիսյանը փորձառու իրավաբան է, ով զգալի ներդրում է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության և իրավական կրթության ոլորտներում։ Ներկայումս նա աշխատում է որպես իրավաբան «Ա.Դ. Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունում, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները Հայաստանում։ Նա նաև մասնակից է եղել «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի մշակմանը՝ ԿԳՄՍ Նախարարության հետ մեկտեղ։

Բացի այդ, Նաիրան իրավաբանական աջակցություն է տրամադրել տարբեր կազմակերպություններին, այդ թվում՝ «Առողջության իրավունքների կենտրոն» ՍՊԸ-ին և «KAZA» Շվեյցարական հումանիտար հիմնադրամում, որտեղ նա աշխատել է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ իրականացվող ՄԱԿ ՓԳՀ «Թեժ Գիծ» ծրագրի իրավաբան։

Իրավական կրթության ոլորտում Նաիրան ևս մեծ ներդրում է ունեցել։ Նա աշխատել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի Իրավաբանական կլինիկայում որպես տնօրենի օգնական և հետազոտող։ Համակարգել է «Իրավունքը բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն էր իրավաբանական կրթություն և աջակցություն տրամադրել ավելի լայն համայնքին։