x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Էլայջահ Պուտլին

  • Արբիտր
  • Բանկային իրավունք, Ֆինանսական իրավունք, Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն, Էներգետիկա, Կառուցապատում, Շինարարություն, Ենթակառուցվածքներ
  • Ուզբեկստան
  • ԱՐԲԻՏՐ ԵՒ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ

    PUTILIN DISPUTE MANAGEMENT

  • 15 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
  • Անգլերեն, Ռուսերեն
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

 

  • Բակալավրի աստիճան, Իրավագիտության ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (MGIMO)
  • Դոկտորի աստիճան, Տաշքենդի պետական իրավաբանական համալսարան

Էլայջահ Պուտիլինը ոլորտում առաջատար անկախ արբիտր է, ով ունի մեծ փորձառություն քաղաքացիական, ընդհանուր և միջազգային իրավունքի ոլորտներում։ Նա աշխատել է որպես միանձնյա արբիտր, նախագահող և համաարբիտր՝ ICC, SIAC, SCC, DIAC, DIFC-LCIA, AIFC IAC, TIAC, TRAC, ICAC (Ռուսաստան և Ուզբեկստան), IAC (Ղրղզստան), RAC և VIAC (Վիետնամ) կանոններով կարգավորվող արբիտրաժային վարույթներում։

Նա մասնագիտացած է նաև էներգետիկայի, բանկային և ֆինանսական, շինարարության, տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներում։

Արբիտրաժային գործունեությունից զատ Էլայջահը աշխատում է որպես իրավախորհրդատու՝ Putilin Dispute Management (PDM) ընկերությունում, որտեղ ներկայացնում է հաճախորդների շահերը՝ միջազգային առաջատար արբիտրաժային հաստատություններում, դատական բոլոր ատյաններում, միջազգային առևտրային ատյաններում և սպորտային կառույցներում։

Էլայջահը նաև ակադեմիական գործունեություն է ծավալում․ նա դասավանդում է միջազգային արբիտրաժ  Տաշքենդի պետական իրավաբանական համալսարանում և որպես հրավիրյալ դասախոս դասավանդում է միջազգային վեճերի կարգավորում և բիզնես իրավունք՝ Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի առաջատար համալսարաններում։

Նա հանդիսանում է Fellow of the Chartered Institute of Arbitrators (FCIArb)-ի, ինչպես նաև տարբեր հեղինակավոր արբիտրաժային հաստատությունների վերահսկիչ և խորհրդատվական մարմինների անդամ։