ԹՈՄԱՍ ՎԵՅԼ
- ԱՐԲԻՏՐ
- Առևտրային իրավունք, Բանկային իրավունք, Կորպորատիվ իրավունք, Ֆինանսական իրավունք, Էներգետիկա, Ենթակառուցվածքներ, Հումքեր
-
[email protected]
-
Միացյալ Թագավորություն
-
«VAIL DISPUTE RESOLUTION» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
-
16 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
-
Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
• Արվեստների բակալավր (B.A), Արևելյան Եվրոպայի համար միջազգային արբիտրաժի դիպլոմային դասընթաց, «ICC Advanced Arbitration Academy» / «SAA/SCC»՝ օտարերկրյա արբիտրների համար
• Մագիստրոսի աստիճան (LL.M), Փարիզի համալսարան X Նանտեր, Միջազգային առևտրային արբիտրաժ և միջազգային մասնավոր իրավունք
• Իրավագիտության դոկտոր (J.D), Վաշինգտոնի անվան իրավունքի քոլեջ
Թոմաս Վեյլը իրավաբան է, ով իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում։
Նա ճանաչվել է առաջատար արբիտրաժային մասնագետ հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպությունների և հրատարակությունների կողմից, ինչպիսիք են՝ «Chambers UK», «Legal 500 UK», «Private Practice Powerlist UK», «Best Lawyers» և «Who’s Who Legal»: Իր գործունեության ընթացքում բազմիցս զբաղեցրել է ղեկավար պաշտոններ առաջատար արբիտրաժային հաստատություններում, այդ թվում՝ Անդրազգային արբիտրաժի ինստիտուտի խորհրդատվական խորհրդում (ITA Advisory Board): Ներկայումս աշխատում է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի (ABA) «Իրավունքի գերակայության նախաձեռնություն» (Rule of Law Initiative) ծրագրում՝ որպես իրավական փորձագետ։
Թոմաս Վեյլը հանդիսանում է Արբիտրների հավատարմագրված ինստիտուտի (Chartered Institute of Arbitrators) անդամ, որի շրջանակներում պարբերաբար հրապարակում է հոդվածներ միջազգային արբիտրաժի և հանրային միջազգային իրավունքի վերաբերյալ։
Թոմաս Վեյլը ներկայացրել է վստահորդներին միջազգային արբիտրաժային գործընթացներում՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայում և Աֆրիկայում, մասնավորապես՝ LCIA, SCC, ICC, ICSID և UNCITRAL կանոնների շրջանակում։ Նա ունի զգալի փորձառություն հատկապես նավթարդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտներում։