ՋՈՒԼԻԱՆ ՔՈՀԵՆ
- ԱՐԲԻՏՐ
- Պայմանագրային իրավունք, Կորպորատիվ իրավունք, Գույքային իրավունք, Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ, Բիզնես իրավունք, Էներգետիկա, Կառուցապատում
-
[email protected]
-
Չինաստան
-
FCIARB-Ի ԲԱՐԻՍՏԵՐ ԵՒ ԱՐԲԻՏՐ
«RESOLUTION CHAMBERS» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
-
34 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
-
Անգլերեն, Ֆրանսերեն
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Օքսֆորդի Համալսարան, Քաղաքագիտություն, Փիլիսոփայություն և Տնտեսագիտություն
- Լոնդոնի Համալսարան, Իրավունքի Դիպլոմ
Ջուլիան Քոհենը Հոնկոնգում գործող «Resolution Chambers»-ի ղեկավարն է, որը Doyle’s Guide-ի, Legal 500-ի և Who’s Who Legal-ի վարկանիշներով ճանաչվել է Հոնկոնգի առաջատար հաստատություններից մեկը՝ մասնավորապես կառուցապատման և շինարարական վեճերի ոլորտում։
Ջուլիան Քոհենն ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձառություն առևտրային վեճերի, շինարարական և ինժեներական վեճերի, էներգետիկ ոլորտի վեճերի լուծման բնագավառում։
Ջուլիան Քոհենն իր երկարամյա գործունեության ընթացքում հանդես է եկել որպես միանձնյա արբիտր, համաարբիտր և նախագահող արբիտր՝ կիրառելով ՅՈՒՆՍԻՏՐԱԼ–ի, Հոնկոնգի միջազգային արբիտրաժային կենտրոնի (HKIAC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA), Միջազգային առևտրի պալատի (ICC) և Դուբայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (DIAC) կանոնները։