ՅՈՀԱՆՆԵՍ Պ. ՎԻԼՀԵԻՄ
- ԱՐԲԻՏՐ
- Մրցակցային իրավունք, Մտավոր սեփականություն, Ավիացիա, Իրավաբանական անձանց վերակազմակերպում, Էներգետիկա, Կառուցապատում, Շինարարություն
-
[email protected]
-
Գերմանիա
-
ԳՈՐԾԸՆԿԵՐ
GLOBAL DISPUTES PRACTICE OF JONES DAY
-
21 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
-
Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Մագիստրոսի աստիճան, Չիկագոյի համալսարան, հակամենաշնորհային իրավունքի և կարգավորման ոլորտ
- Դիպլոմ, Եվրոպական Միության մրցակցային իրավունք, Քինգս Քոլեջ Լոնդոն
- MBL, Սեն Գալեն համալսարան, Եվրոպական և միջազգային բիզնես իրավունք
- Իրավաբանական գիտությունների դոկտոր, Վիեննայի համալսարան
Յոհաննես Վիլհեիմը «Partner Global Disputes» իրավաբանական ընկերության գործընկերն է։ Նա դասավանդում է «Միջազգային առևտրային արբիտրաժ», «Վեճերի ինտեգրված կառավարում» և «Մրցակցության իրավունք միջազգային արբիտրաժում» առարկաները առաջատար ակադեմիական հաստատություններում, մասնավորապես՝ Պեպերդայնի համալսարանում (Pepperdine University) և Չիկագոյի համալսարանի իրավաբանական դպրոցում (University of Chicago Law School)։
Նա ունի ոլորտային գիտելիքներ և փորձ հետևյալ ոլորտներում՝ արվեստ, ավիացիա, քիմիական արդյունաբերություն, շինարարություն և ճարտարագիտություն, էներգետիկա (նավթ և գազ, վերականգնվող էներգիայի աղբյուրներ), նորաձևություն, արդյունաբերական դիզայն, լրատվամիջոցներ, կենսագիտություն, դեղագործություն, ծառայություններ (հեռահաղորդակցություն, էլեկտրաէներգիա, գազ), մանրածախ առևտուր, ռոբոտաշինություն, ծրագրային ապահովման մշակում և լիցենզավորում։
Յոհաննեսը հանդես է եկել որպես արբիտր, հաշտարար և անկախ փորձագետ՝ կիրառելով առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների կանոնները, այդ թվում՝ Միջազգային առևտրի պալատի (ICC), Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (VIAC) և Գերմանական արբիտրաժային ինստիտուտի (DIS) կանոնները։