x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

ԹԻԵՐԻ ԼԻՆԱՐԵՍ

  • ԱՐԲԻՏՐ
  • Ծրագրերի կառավարում, Էներգետիկա, Կառուցապատում, Ենթակառուցվածքներ, Delay and Quantum
  • Ֆրանսիա
  • ԱՎԱԳ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

     «FTI CONSULTING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓԱՐԻԶԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 

     

  • 21 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
  • Անգլերեն, Ֆրանսերեն, Իսպաներեն, Չինարեն
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Ռոբերտ Գորդոնի համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ 
  • Մագիստրոսի աստիճան (MA), Թուլուզի բիզնես դպրոց 

Թիերի Լինարեսը հանդիսանում է «FTI Consulting» ընկերության գործադիր տնօրենը և ղեկավարում է կազմակերպության Փարիզի գրասենյակը։ Նա միացել է «FTI Consulting»-ին 2016 թվականին՝ իր կարիերայի մեծ մասը նվիրելով նավթի, գազի և ենթակառուցվածքների ոլորտներում խոշոր նախագծերի կառավարման գործընթացներին։

Թիերին ակտիվ ներգրավվածություն է ունեցել մի շարք լայնածավալ նախագծերի վերահսկողության գործընթացներում՝ ձեռք բերելով ընդգրկուն գիտելիքներ շինարարական նախագծերի ծախսերի կառավարման, պլանավորման, գնումների, ռիսկերի գնահատման և պայմանագրերի կառավարման ոլորտներում։

Նա մասնագիտական կարևոր դեր է ունեցել ցամաքային նավթագազային նախագծերում, հանքարդյունաբերական ծրագրերում, նավահանգստային նախագծերում և քաղաքացիական ենթակառուցվածքների ծրագրերում՝ պատասխանատվություն կրելով նախագծերի գրեթե բոլոր փուլերի համար՝ սկսած ինժեներական լուծումներից մինչև վերջնական շահագործում։

Թիերի Լինարեսը ունի ավելի քան մեկ տասնամյակի փորձ Միջազգային առևտրի պալատի (ICC) արբիտրաժներում՝ որպեսոլորտային փորձագետ։ 2018 թվականից ի վեր նա վարկանշավորվում է «Who’s Who Legal» հեղինակավոր հրատարակությանկողմից՝ որպես աշխարհի առաջատար խորհրդատվական փորձագետներից մեկը։