x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

ՄԱՐԻՆԱ ՎԵՅՍ

  • ԱՐԲԻՏՐ
  • Առևտրային իրավունք, Բիզնես իրավունք, Միջազգային արբիտրաժ, Ներդրումային արբիտրաժ
  • Ֆրանսիա
  • ԳՈՐԾԸՆԿԵՐ

    «BREDIN PRAT» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

     

  • 14 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
  • Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

 

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Կոլումբիայի համալսարան, Իրավաբանական դպրոց 
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Sciences Po), Գործարարական իրավունքի ֆակուլտետ 
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Փարիզի համալսարան 1 Պանթեոն-Սորբոն, Համաշխարհային բիզնես իրավունքի ֆակուլտետ 

 

Մարինա Վեյսը հանդիսանում է Փարիզում տեղակայված “Bredin Prat” իրավաբանական ընկերության գործընկեր և միջազգային արբիտրաժի թիմի անդամ։

Նա իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում ինչպես ֆիզիկական և իրավաբանական անձանց, այնպես էլ պետություններին և պետական մարմիններին՝ առևտրային և ներդրումային արբիտրաժներում, որոնք իրականացվում են առաջատար միջազգային արբիտրաժային հաստատությունների կանոններով, ներառյալ՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ(UNCITRAL), Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի  (ICSID), Միջազգային առևտրի պալատի (ICC), Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA) և Ստոկհոլմի առևտրի պալատի միջազգային արբիտրաժային ինստիտուտի(SCC):