ԱՐԱՄ ԱՂԱԲԱԲՅԱՆ
- ԱՐԲԻՏՐ
- Առևտրային իրավունք, Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ, Միջազգային առևտրային իրավունք, Միջազգային արբիտրաժ, Միջազգային ներդրումային իրավունք
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԵՒ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ
-
11 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
-
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
-
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Բակալավրի աստիճան (BA), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ստատիստիկայի ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Հայաստանի ամերիկյան համալսարան, Միջազգային ներդրումային իրավունք և միջազգային առևտրային արբիտրաժ
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Ամստերդամի համալսարան, Միջազգային և եվրոպական իրավունք՝ առևտրային և ներդրումային իրավունքի ուղղությամբ
Արամ Աղաբաբյանը հանդիսանում է «CaseLens» իրավաբանական տեխնոլոգիական հարթակի համահիմնադիրն ու տնօրենը։ Նա Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամ է և ունի վեճերի այլընտրանքային լուծման, արհեստական բանականության և իրավատեխնոլոգիաների ոլորտներում երկարամյա փորձ։
Ներկայումս Արամը զբաղեցնում է մի շարք համատեղ պաշտոններ տեխնոլոգիական ոլորտում․ նա «SUPERBOT» ընկերության գործադիր տնօրենը և նախագծերի ղեկավարն է՝ «SFL – We Do Software»-ում։ Նրա աշխատանքը ներառում է տեղեկատվության կառավարման, ապրանքների ռազմավարության, տեխնոլոգիական լուծումների զարգացման և վաճառքի համակարգման գործառույթներ։
Արամի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են արհեստական բանականությունը, բլոքչեյն տեխնոլոգիաները, տեխնոլոգիական իրավունքը, ինչպես նաև էլեկտրոնային ապացույցների կիրառումը միջազգային արբիտրաժում։