x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

ԱՐԱՄ ԱՂԱԲԱԲՅԱՆ

  • ԱՐԲԻՏՐ
  • Առևտրային իրավունք, Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ, Միջազգային առևտրային իրավունք, Միջազգային արբիտրաժ, Միջազգային ներդրումային իրավունք
  • Հայաստանի Հանրապետություն
  • ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԵՒ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ
     

     

  • 11 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
  • ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

 

  • Բակալավրի աստիճան (BA), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ստատիստիկայի ֆակուլտետ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Հայաստանի ամերիկյան համալսարան, Միջազգային ներդրումային իրավունք և միջազգային առևտրային արբիտրաժ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Ամստերդամի համալսարան, Միջազգային և եվրոպական իրավունք՝ առևտրային և ներդրումային իրավունքի ուղղությամբ

Արամ Աղաբաբյանը հանդիսանում է «CaseLens» իրավաբանական տեխնոլոգիական հարթակի համահիմնադիրն ու տնօրենը։ Նա Հայաստանի արբիտրների ասոցիացիայի անդամ է և ունի վեճերի այլընտրանքային լուծման, արհեստական բանականության և իրավատեխնոլոգիաների ոլորտներում երկարամյա փորձ։

Ներկայումս Արամը զբաղեցնում է մի շարք համատեղ պաշտոններ տեխնոլոգիական ոլորտում․ նա  «SUPERBOT» ընկերության գործադիր տնօրենը և նախագծերի ղեկավարն է՝ «SFL – We Do Software»-ում։ Նրա աշխատանքը ներառում է տեղեկատվության կառավարման, ապրանքների ռազմավարության, տեխնոլոգիական լուծումների զարգացման և վաճառքի համակարգման գործառույթներ։ 

Արամի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են արհեստական բանականությունը, բլոքչեյն տեխնոլոգիաները, տեխնոլոգիական իրավունքը, ինչպես նաև էլեկտրոնային ապացույցների կիրառումը միջազգային արբիտրաժում։