x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Արմեն Հայկյանց

  • ԱՐԲԻՏՐ
  • Պայմանագրային իրավունք, Ընտանեկան իրավունք, Մտավոր սեփականություն, Առևտրային իրավունք, Կորպորատիվ իրավունք
  • Հայաստանի Հանրապետություն
  • ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐ

    ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

  • 27 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
  • ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

  • Իրավաբանական գիտությունների թեկնածու (Ph.D), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Դոկտորանտուրա, ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ակադեմիա, Ռուսաստան 

Արմեն Հայկյանցը ակադեմիկոս է և փորձառու իրավաբան՝ քաղաքացիական իրավունքի ոլորտում։ Նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ և ներկայումս Երևանի պետական համալսարանի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։ 

Իր երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում Արմեն Հայկյանցը ակտիվորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ ներգրավվելով ոլորտային բարեփոխումների և օրենսդրական նախագծերի  մշակման աշխատանքներում։ 

Նա կարևոր ներդրում է ունեցել նաև ՀՀ դատական համակարգում՝ զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը։ Բացի այդ, հանդես է եկել որպես իրավաբանական բաժնի ղեկավար ինչպես «Զարգացման հայկական բանկում», այնպես էլ ԱՄՆ ընկերության՝ «Լեդա Սիստեմս»-ի հայաստանյան մասնաճյուղում։ 

Նա դասավանդել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Հայ-ռուսական համալսարանում և Հայաստանում Ֆրանսիական համալսարանում։