Բրենդոն Մելոն
- ԱՐԲԻՏՐ
- Էներգետիկա, Կառուցապատում, Շինարարություն, Ենթակառուցվածքներ, Առևտրային վեճերով ներկայացուցչություն, Բլոկչեյն
-
[email protected]
-
Միացյալ Թագավորություն
-
ԱՐԲԻՏՐ
ARBITRA INTERNATIONAL
-
31 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ
-
Անգլերեն
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Բակալավրի աստիճան (LL.B), Աբերդինի համալսարան
- Դիպլոմ իրավաբանական պրակտիկայից (Dip.L.P), Աբերդինի համալսարան
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Սթրաթքլայդի համալսարան
Բրենդոն Մելոնը իրավաբան է, ով հանդիսանում է արբիտր “Arbitra International” կազմակերպությունում։ Նա անդամակցում է ինչպես Շոտլանդիայի, այնպես էլ Անգլիայի և Ուելսի փաստաբանների պալատներին՝ կիրառելով իր փորձը իրավական համակարգերում՝ մայրցամաքային և ընդհանուր իրավունքի համատեքստում։
Բրենդոնը ունի առևտրային վեճերի լուծման փորձ դատարաններում և արբիտարժային տրիբունալներում։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա նշանակվել է արբիտր, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալի նախագահ։ Նրա մասնակցությամբ գործերը իրականցվել են LCIA, CIArb, SIAC, AAA, ICDR և այլ միջազգային և ad hoc արբիտրաժային կանոններին համապատասխան։
Նա հանդիսացել է Շոտլանդիայի արբիտրաժային կենտրոնի հիմնադիր նախագահը, ինչպես նաև ներկայումս հանդիսանում է Արբիտրների հավատարմագրված ինստիտուտի (Institute of Chartered Arbitrators) շոտլանդական մասնաճյուղի նախագահը։ Բրենդոն Մելոնը Միջազգային առևտրի պալատի (ICC) Միացյալ Թագավորության կոմիտեի անդամ է, որտեղ ակտիվ դեր ունի միջազգային արբիտրաժային մեխանիզմների զարգացման գործում։