x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Խոսե Մարիա

  • ԱՐԲԻՏՐ
  • Սպորտային իրավունք, Կորպորատիվ իրավունք, Սնանկություն, Էներգետիկա, Ենթակառուցվածքներ, Առևտրային վեճերով ներկայացուցչություն, Ապահովված իրավունքներ
  • Իսպանիա
  • ԿԱՌԱՎԱՐՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ

    ADH LAWYERS SLP

  • 46 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ​​ՓՈՐՁ
  • Անգլերեն, Իսպաներեն
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

• Բակալավրի աստիճան (LL.B.), Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարան, իրավագիտության ֆակուլտետ 

• Մագիստրոսի աստիճան (LL.M.), Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարան, իրավագիտության ֆակուլտետ

Խոսե Մարիան իրավաբան է, ով մասնագիտացած է քաղաքացիական և առևտրային պայմանագրերի հետ կապված վեճերիկարգավորման, կորպորատիվ վեճերի, ֆինանսական գործարքների, ապահովագրական վեճերի, ինչպես նաև անվճարունակության գործերով աշխատանքներում։ Իր մասնագիտական փորձն ընդգրկում է ակտիվների և իրավունքների փոխանցման, շինարարության և ինժեներական պայմանագրերի, գործակալության և կոնցեսիոն համաձայնագրերի հետ կապված գործեր։ 

Նա հանդես է եկել որպես դատախազ և պաշտպան ավելի քան 2000 դատական վարույթներում՝ ներկայացնելով հաճախորդներին Իսպանիայի բոլոր ատյաններում՝ ներառյալ միջազգային գործերով։ Նրա իրավաբանական կարծիքը կիրառվել է նաև միջազգային դատական վարույթներում։ 

Խոսե Մարիան եղել է իրավախորհրդատու բազմաթիվ իսպանական և միջազգային արբիտրաժային գործերում, այդ թվում՝ ICC, LCIA, AAA/ICDR, ICSID և CAS/TAS կանոնակարգերով իրականացված վարույթներում։ 

Որպես արբիտր՝ նա մասնակցել է ավելի քան 300 արբիտրաժային գործընթացներում, հանդես գալով որպես արբիտր կամ արբիտրաժային տրիբունալի նախագահ։ Նրա գործունեությունը ընդգրկում է Իսպանիայի ներպետական արբիտրաժային հաստատությունները՝ Մադրիդի արբիտրաժային դատարան, CIMA և այլն։