x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Իզաբել Աբգարյան

  • ԱՐԲԻՏՐ
  • Առողջապահական իրավունք
  • Հայաստանի Հանրապետություն
  • ՌԵԿՏՈՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

    ԵՐԵՒԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ​​ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱ

  • 25 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
  • ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Գործադիր մագիստրոսի աստիճան (EMBA), Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Իզաբել Աբգարյանը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, ինչպես նաև հանդես է գալիս որպես իրավախորհրդատու առողջապահական մի շարք նախաձեռնություններում։ Իր մասնագիտական գործունեությունը համադրում է իրավունքի և առողջապահության ոլորտների հետ։

Նախքան համալսարանում խորհրդականի պաշտոնը ստանձնելը, Իզաբել Աբգարյանը շուրջ 11 տարի ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը, որտեղ ներդրել է ոլորտային իրավական կարգավորման բազմաթիվ գործիքակազմեր։

Նա ակտիվորեն ներգրավված է գիտակրթական գործընթացներում՝ հանդիսանալով համալսարանի գիտական խորհրդի անդամ և բժշկական էթիկայի հանձնաժողովի նախագահ՝ նպաստելով առողջապահության ոլորտում մասնագիտական պատասխանատվության բարձրացմանն ու արդյունավետ կառավարմանը։