Էլայջահ Պուտլին
- Արբիտր
- Բանկային իրավունք, Ֆինանսական իրավունք, Տեխնոլոգիաներ, մեդիա և հեռահաղորդակցություն, Էներգետիկա, Կառուցապատում, Շինարարություն, Ենթակառուցվածքներ
-
[email protected]
-
Ուզբեկստան
-
ԱՐԲԻՏՐ ԵՒ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ
PUTILIN DISPUTE MANAGEMENT
-
15 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
-
Անգլերեն, Ռուսերեն
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Բակալավրի աստիճան, Իրավագիտության ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (MGIMO)
- Դոկտորի աստիճան, Տաշքենդի պետական իրավաբանական համալսարան
Էլայջահ Պուտիլինը ոլորտում առաջատար անկախ արբիտր է, ով ունի մեծ փորձառություն քաղաքացիական, ընդհանուր և միջազգային իրավունքի ոլորտներում։ Նա աշխատել է որպես միանձնյա արբիտր, նախագահող և համաարբիտր՝ ICC, SIAC, SCC, DIAC, DIFC-LCIA, AIFC IAC, TIAC, TRAC, ICAC (Ռուսաստան և Ուզբեկստան), IAC (Ղրղզստան), RAC և VIAC (Վիետնամ) կանոններով կարգավորվող արբիտրաժային վարույթներում։
Նա մասնագիտացած է նաև էներգետիկայի, բանկային և ֆինանսական, շինարարության, տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներում։
Արբիտրաժային գործունեությունից զատ Էլայջահը աշխատում է որպես իրավախորհրդատու՝ Putilin Dispute Management (PDM) ընկերությունում, որտեղ ներկայացնում է հաճախորդների շահերը՝ միջազգային առաջատար արբիտրաժային հաստատություններում, դատական բոլոր ատյաններում, միջազգային առևտրային ատյաններում և սպորտային կառույցներում։
Էլայջահը նաև ակադեմիական գործունեություն է ծավալում․ նա դասավանդում է միջազգային արբիտրաժ Տաշքենդի պետական իրավաբանական համալսարանում և որպես հրավիրյալ դասախոս դասավանդում է միջազգային վեճերի կարգավորում և բիզնես իրավունք՝ Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի առաջատար համալսարաններում։
Նա հանդիսանում է Fellow of the Chartered Institute of Arbitrators (FCIArb)-ի, ինչպես նաև տարբեր հեղինակավոր արբիտրաժային հաստատությունների վերահսկիչ և խորհրդատվական մարմինների անդամ։