Անի Մակարյան
- ԱՐԲԻՏՐ
- Ապահովագրական իրավունք, Բանկային իրավունք, Կորպորատիվ իրավունք, Սնանկություն, Առևտրային վեճերով ներկայացուցչություն
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
Գլխավոր տնօրեն
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԲՈՐՍԱ ԵՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻ
-
20 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
-
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
-
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Իրավաբանական գիտությունների թեկնածու (Ph.D), Հայ-ռուսական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
Անի Մակարյանը ներկայում զբաղեցնում է Հայաստանի արժեթղթերի բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։։ Նրա մասնագիտացումը ներառում է կորպորատիվ իրավունք, ֆինանսական գործարքներ և արժեթղթերի շուկա, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների իրավական կարգավորումներ։
Անի Մակարյանը ունի տասը տարվա փորձ ֆինանսական վերահսկողության և ծառայությունների ոլորտում։ Իր փորձառությունը ներկայացված է նաև բազմաթիվ միջազգային ծրագրերում, որտեղ հանդես է եկել որպես ոլորտային փորձագետ։
Նա իրավաբանական համայնքի ակտիվ անդամ է և հանդիսանում է արտոնագրված փաստաբան 2009 թվականից՝ ներկայացնելով հաճախորդների շահերը քաղաքացիական և վարչական գործերով։
Անի Մակարյանը նաև ներգրավված է ակադեմիական գործունեության մեջ․ նա դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, իսկ ավելի վաղ դասավանդել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում։