x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

  • ԱՐԲԻՏՐ
  • Քաղաքացիական իրավունք, Պայմանագրային իրավունք, Առևտրային իրավունք, Կորպորատիվ իրավունք, Առևտրային արբիտրաժ, Սնանկություն
  • Հայաստանի Հանրապետություն
  • ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԳՈՐԾԸՆԿԵՐ

    «GM LEGAL» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

     

  • 14 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
  • Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
  • ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Ուփսալայի համալսարան, Մտավոր սեփականության իրավունք Իրավաբանական գիտությունների թեկնածու
  • (Ph.D), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, Քաղաքացիական դատավարության իրավունք.

Վահագն Գրիգորյանը հանդիսանում է «GM Legal» իրավաբանական ընկերության համահիմնադիրն ու կառավարող գործընկերը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա իրավաբանական ծառայություններ է մատուցել բազմաթիվ վստահորդների՝ կապված քաղաքացիական, առևտրային և սնանկության դատական վեճերի հետ։

Նա ներգրավված է եղել արդարադատության միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքներում։

Վահագն Գրիգորյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, Արդարադատության ակադեմիայում և Հայաստանի փաստաբանների պալատում։ Իր գիտակրթական գործունեության շրջանակում Վահագնը հեղինակել է իրավական թեմաներով մի շարք գիտական և ուսումնական աշխատություններ։ Նրա հիմնական հետազոտական ոլորտներն են քաղաքացիական դատավարությունը և ապացույցների ընդունելիության հիմնահարցերը։

Վահագն Գրիգորյանը հանդիսանում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային դատարանի արբիտր։ Իր գործունեության ընթացքում նա մասնակցել է Հայաստանի Հանրապետության դեմ հարուցված միջազգային արբիտրաժներին՝ հանդես գալով որպես փորձագետ և աջակցելով պետությանը։