x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

ԹՈՄ ՔԵՄԵՐՈՆ

  • ԱՐԲԻՏՐ
  • Հանքարդյունաբերություն, Էներգետիկա, Կառուցապատում, Բաժնետերերի վեճեր, համատեղ ձեռնարկություններ, Գնանշումներ, Վերականգնվող էներգիա
  • Միացյալ Թագավորություն
  • ԳՈՐԾԸՆԿԵՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ

    CARTER-RUCK SOLICITORS, ԼՈՆԴՈՆ

  • 17 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
  • Անգլերեն, Ֆրանսերեն
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ

• Մագիստրոսի աստիճան (MA), Օքսֆորդի համալսարան, Մերթոն քոլեջ
• Իրավունքի դիպլոմ, «City University»
• Իրավական պրակտիկայի կուրս, «BPP» իրավաբանական դպրոց

 

Թոմ Քեմերոնը վեճերի լուծման ոլորտում 15 տարվա փորձառությամբ միջազգային արբիտրաժի ճանաչված մասնագետ է։ Նա հանդես է եկել որպես կողմի խորհրդատու ավելի քան 30 միջազգային արբիտրաժներում, որոնք իրականացվել են ինչպես մայրցամաքային, այնպես էլ ընդհանուր իրավունքի համակարգերով՝ ներառյալ անգլիական, սինգապուրյան, ֆրանսիական, հոլանդական, շվեյցարական, հնդկական և այլ իրավական կանոններ։

Նրա մասնագիտական փորձը ընդգրկում է տարբեր ոլորտներ՝ էներգետիկա, շինարարություն, տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, մետաղներ և հանքարդյունաբերություն, դեղագործություն, մասնավոր կապիտալ։ Նա զգալի փորձունի էներգետիկ վեճերում՝ հատկապես նավթի, գազի և վերականգնվող էներգիայի ոլորտներում, ինչպես նաև գնագոյացման և գնահատման հետ կապված առևտրային վեճերում։ 

Թոմ Քեմերոնը հանդես է եկել որպես փաստաբան և արբիտր արբիտրաժային վարույթներում՝ ICC, LCIA, SIAC և UNCITRAL կանոնների համաձայն։ Նա գործել է տարբեր իրավասություններում՝ ներառյալ Անգլիա, Շվեյցարիա, Սինգապուր, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Կատար։ 

Ներկայումս նա հանդիսանում է Քարթեր-Ռուկ իրավաբանական ընկերության միջազգային արբիտրաժի բաժնի գործընկեր։