Սայադ Բադալյան
- ԱՐԲԻՏՐ
- Էներգետիկա, Կառուցապատում, Շինարարություն, Ենթակառուցվածքներ, Առևտրային վեճերով ներկայացուցչություն, Բլոկչեյն, Կրիպտոակտիվներ
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
ԳՈՐԾԸՆԿԵՐ
INVESTMENT LAW GROUP
-
17 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ
-
Հայերեն, Անգլերեն
-
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
- Իրավաբանական գիտությունների թեկնածու (Ph.D), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
Սայադ Բադալյանը իրավաբան է և ներկայումս հանդիսանում է Investment Law Group իրավաբանական ընկերության գործընկերը։ Նրա մասնագիտական գործունեությունը ծավալում է քաղաքացիական և վարչական դատավարությունների, իրավական փաստաթղթերի վերլուծության և փորձաքննության, ինչպես նաև իրավաբանական ներկայացուցիչների գործառույթների՝ պետական մարմիններում և նախարարություններում իրականացման շուրջ։
Սայադ Բադալյանը հանդիսանում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային հաստատության արբիտր, որտեղ նա ներգրավված է բազմաթիվ արբիտրաժային գործերի քննության մեջ։ Նա մասնակցել է նաև հաստատության արբիտրաժային կանոնների մշակմանը, որոնք ծառայել են որպես կարևոր հիմք տեղական արբիտրաժային պրակտիկայի զարգացման համար։
Նա Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ է և ակտիվորեն ներգրավված է գիտամանկավարժական գործունեության մեջ։