ԱՆԱ ՍՏԱՆԻՉ
- ԱՐԲԻՏՐ
- Պայմանագրային իրավունք, Էներգետիկա, Ենթակառուցվածքներ, Բաժնետերերի վեճեր, համատեղ ձեռնարկություններ, Միջազգային հանրային իրավունք
-
[email protected]
-
Միացյալ Թագավորություն
-
ՏՆՕՐԵՆ
E&A LAW LIMITED
-
30 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ
-
Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն, Իսպաներեն, Իտալերեն
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Բակալավրի աստիճան (BFin), Նոր Հարավային Ուելսի համալսարան (UNSW), Առևտուր (բանկային գործ և ֆինանսներ)
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Քեմբրիջի համալսարան, մասնագիտացում՝ միջազգային վեճերի կարգավորում, մասնավոր առևտրային դատավարություն, ԵՄ իրավունք և հանրային միջազգային իրավունք
Անա Ստանիչը “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենն է՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպական միության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։ Անա Ստանիչը հանդես է եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։
Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։
Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (Technische Universität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։ Նա “Chambers & Partners”-ի ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբաններիցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։