ՖԻԼԻՊ ԿԱՎԱԼԻԵՐՈՍ
- ԱՐԲԻՏՐ
- Սպորտային իրավունք, Առևտրային և ներդրումային իրավունք, Մրցակցային իրավունք, Առևտրային իրավունք, Կորպորատիվ իրավունք, Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ, Բիզնես իրավունք
-
[email protected]
-
Ֆրանսիա
-
ԳՈՐԾԸՆԿԵՐ
SIMMONS & SIMMONS LLP
-
26 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ
-
Անգլերեն, Ֆրանսերեն, Հունգարերեն
-
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Մագիստրոսի աստիճան (LL.M), Դուբլինի Թրինիթի քոլեջ, Իրավագիտության ֆակուլտետ
- Դիպլոմ DESS (Diplôme d’études supérieures spécialisées), Փարիզ-Պանթեոն-Ասսաս համալսարան, Իրավագիտությանֆակուլտետ.
Ֆիլիպ Կավալիերոսը հանդիսանում է Simmons & Simmons իրավաբանական ընկերության Փարիզի գրասենյակի գործընկեր։ Նա բազմիցս ճանաչվել է որպես աշխարհի առաջատար արբիտրաժային մասնագետներից մեկը՝ ընդգրկվելով բարձրակարգ իրավական վարկանիշային ցուցակներում, այդ թվում՝ Global Arbitration Review-ում։
Նա հանդես է գալիս որպես փաստաբան միջազգային արբիտրաժային գործերում՝ ներկայացնելով ինչպես ֆիզիկան և իրավաբանական վստահորդներին, այնպես էլ պետություններին ներդրումային և առևտրային վեճերում՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Միջազգային առևտրի պալատի (ICC) և այլ միջազգային արբիտրաժային հաստատությունների արբիտրաժային կանոնների համաձայն։
Նա հանդես է եկել որպես արբիտր ավելի քան 30 միջազգային արբիտրաժային գործերում՝ ներառյալ որպես տրիբունալի նախագահ, միանձնյա արբիտր և համաարբիտր։ Միջազգային առևտրի պալատի կանոններով վարույթներում նա նաև նշանակվել է որպես արտակարգ միջոցների արբիտր (emergency arbitrator)։
Նա դասախոսում է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայում և Թրինիթի քոլեջում (Դուբլին)։ Նա հանդիսանում է Միջազգային առևտրի պալատի (ICC) արբիտրաժային և վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի փոխնախագահ, որի կազմում ընդգրկված են ավելի քան 1300 պատվիրակներ ամբողջ աշխարհից։