ՕԼԻՄՊԻԱ ԳԵՂԱՄՅԱՆ
- ԱՐԲԻՏՐ
- Հողային իրավունք, Բնապահպանական իրավունք
-
[email protected]
-
Հայաստանի Հանրապետություն
-
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
-
26 ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
-
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն
-
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ
- Իրավաբանական գիտությունների թեկնածու (Ph.D), Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
Օլիմպիա Գեղամյանը Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի դասախոս է և միաժամանակ ղեկավարում է ԵՊՀ-ի Աիդա Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը։
Որպես իրավական փորձագետ՝ Օլիմպիա Գեղամյանը համագործակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Միավորված Ազգային կազմակերպության Զարգացման ծրագրի (UNDP), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Եվրասիական զարգացման բանկի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերի շրջանակում։
Օլիմպիա Գեղամյանը հեղինակ է ավելի քան 10 գիտական հոդվածների՝ նվիրված էկոլոգիական իրավունքի արդի հիմնահարցերին։