Տաթևիկ Ասատրյան
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչ
-
Հայաստանի Հանրապետություն
-
Քաղաքականության մշակման և շահերի պաշտպանության բաժնի ղեկավարի տեղակալ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
Տաթևիկ Ասատրյանը ներկայացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատար միավորումներից մեկը։ Միությունում նրա գործունեությունը հիմնականում առնչվում է ոլորտային քաղաքականության մշակմանը և տեխնոլոգիական համայնքի շահերի ներկայացմանը։ Նա մասնակցում է օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, համագործակցում պետական կառույցների հետ և նպաստում այնպիսի իրավական ու ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորմանը, որը խթանում է նորարարությունը, նորաստեղծ ընկերությունների զարգացումը և Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի աճը։
Նա «Իննովեյթիվ Ինջինիրինգ» նորարական հասարակական կազմակերպության նախագահն է։ Կազմակերպությունը Հայաստանում ներկայացնում է Խորհրդատվական ինժեներների միջազգային ֆեդերացիան (FIDIC)։ Այս շրջանակում Տաթևիկ Ասատրյանը զբաղվում է խորհրդատվական ինժեներիայի ոլորտում կիրառվող չափորոշիչների, ինչպես նաև FIDIC-ի պայմանագրային ձևաչափերի հիման վրա կազմվող շինարարական պայմանագրերի հարցերով՝ ներառյալ վերջիններիս պահանջների և վեճերի լուծման մեխանիզմների։
Տաթևիկ Ասատրյանը նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գլխավոր քարտուղարի տեղակալն է։ Այդ պաշտոնում նա մասնակցում է ֆեդերացիայի կառավարման քաղաքականության մշակմանը, ռազմավարական որոշումների ընդունմանը և կազմակերպության ընթացիկ գործունեության համակարգմանը՝ հիմնվելով սպորտային իրավունքի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի (FIFA) և ՈՒԵՖԱ-ի (UEFA) կանոնակարգերի ոլորտում իր մասնագիտական փորձի վրա։
Նա նաև Երևանում գործող Քրոու Քոնսալթինգ (Crow Consulting LLC) իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության համահիմնադիրն է։ Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում տեխնոլոգիաների, շինարարության և ենթակառուցվածքների, ինչպես նաև հանրային քաղաքականության ոլորտներում գործունեություն ծավալող հաճախորդներին։