Վիկտոր Դումլեր

🔷 Վիկտոր Դումլերը ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ, քաղաքում գործունեություն ծավալող «Dumler & Partners» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկերոջ պաշտոնը: Միաժամանակ նա նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ է և նպաստում է հաստատության կրթական ծրագրերի ձևավորմանը։ 🔷 Վիկտոր Դումլերը բարձր է գնահատվում միջազգային արբիտրաժային պարբերականների կողմից: Նա տարբեր դերակատարություններով ներգրավված է […]

Վիկտոր Դումլեր

🔷 Վիկտոր Դումլերը ներկայումս զբաղեցնում է կառավարող գործընկերոջ պաշտոնը Dumler & Partners իրավաբանական գրասենյակում, Սանկտ Պետերբուրգում: Միաժամանակ նա ներկայումս հանդիսանում է Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ, նպաստում է հաստատության կրթական ծրագրերի ձևավորմանը։ 🔷 Վիկտոր Դումլերը բարձր է գնահատվում միջազգային արբիտրաժի ոլորտում և նշանակալի ներդրում է ունեցել արբիտրների տարբեր ցուցակներում: Նրա ներգրավվածությունն ընդգրկում […]

Անետ Մագնուսսոն

🔷 Աննետ Մագնուսսնը Կլիմայի փոփոխության խորհրդի («Climate Change Counse») համահիմնադիրն է: Նա ունի արբիտրաժի և միջազգային իրավունքի ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն, այդ թվում՝ միջազգային իրավաբանական ընկերություններում աշխատանքի։ Անետը եղել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC) գլխավոր քարտուղարը ավելի քան տասը տարի: 🔷 Աննետ Մագնուսսնն աչքի է ընկնում միջազգային իրավունքի, վեճերի այլընտրանքային լուծման […]

Մացեյ Դուրբաս

🔷 Մացեյ Դուրբասը Լեհաստանում վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում գործունեություն ծավալող իրավաբան է, որն ունի նշանակալի փորձ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային արբիտրաժներում և դատավարություններում: Նա ներկայումս հանդես է գալիս որպես գործընկեր «Kubas Kos Gałkowski» իրավաբանական գրասենյակի Կրակովյան գրասենյակում և հանդիսանում է «ArbEv»-ի հիմնադիր: 2011 թվականից Մացեյն աշխատում է մի հեղինակավոր թիմում, որը տարբեր գնահատականներ է […]

Ֆարիդ Ֆիրդոշալի Կարաչիվալա

🔷 Մասնագիտացված լինելով արբիտրաժի և դատավարության մեջ՝ Ֆարիդը վեճերի պրակտիկայի համանախագահն է JSA-ում։ Ֆարիդն աշխատանքային գործերով հանդես է գալիս Հնդկաստանի տարբեր ատյաններում, այդ թվում՝ Հնդկաստանի բարձրագույն դատարանում։ 🔷 Նա իր հաճախորդների շահերը ներկայացրել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առևտրային արբիտրաժներում։ Ֆարիդը Հնդկաստանի «Forbes»-ի «Legal Powerlist 2021»-ի կողմից  ճանաչվել է որպես լավագույն անհատ իրավաբան՝ մինչև […]

Սերգեյ Բրուտյան

🔷 Սերգեյ Բրուտյանը Ռուսաստանի պատվավոր իրավաբան է և Պլևակոյի արծաթե մեդալի դափնեկիր։ Նա Իրավաբանների հայկական ասոցիացայի խորհրդի անդամ է, եվրոպական փաստաբանների ասոցիացիայի փոխանախագահն է, եվրոպական իրավաբանների ասոցիացիայի՝ EuroCollectNet-ի անդամ է և Գերմանիայի դեսպանատան վստահելի փաստաբանն է Մոսկվայում և Երևանում: 🔷 Սերգեյ Բրուտյանն ակտիվորեն մասնակցել է ավելի քան 100 դատական լսումների Ռուսաստանի և միջազգային այլ դատարաններում […]

Աշոտ Կյուրեղյան

🔷 Աշոտ Կյուրեղյանը «A.K.A. Lex Sportiva» իրավաբանական գրասենյակի հիմնադիրն է, որը գործում է ամբողջ աշխարհում և առևտրային հարցերի հետ մեկտեղ՝ մասնագիտացված է բացառապես սպորտային արդյունաբերության ոլորտում։ Ունենալով սպորտային արդյունաբերությունում շուրջ  8 տարվա փորձառություն՝ Աշոտը ներգրավված է եղել բազմաթիվ կոմիտեներում, կազմակերպչական խմբերում և սպորտային կառավարմանն ու իրավունքին առնչվող տարբեր ծրագրերում։ 🔷 Աշոտը երկակի որակավորված իրավաբան է՝ […]

Աիշա Նադար

🔷 Աիշա Նադարը ավագ խորհրդատու է «Advokatfirman Runeland AB»-ում և իր մասնագիտական գործունեությունը ծավալում է Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում՝ մասնագիտացած  ենթակառուցվածքների գնումների և վեճերի կառավարման ոլորտներում։ Աիշան միացել է «Advokatfirman Runeland AB»-ին 2012 թվականին որպես պայմանագրային և վեճերի կառավարման խորհրդատու, որտեղ նա վստահորդներին խորհրդատվական ծառայություններ է մատուցել գնումների ռազմավարական պլանավորման, պայմանագրերի մշակման, պայմանագրերի կառավարման և վեճերի լուծման […]

Ժիրայր Հաբիբյան

🔷 Ժիրայր Հաբիբյանը 2019 թվականին համահիմնադրել է Լույսեր ՓԲԸ-ն։ Ընկերությունը մասնագիտացած է բնակելի և կոմերցիոն զարգացման, շինարարության և գույքի կառավարման ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Հաբիբյանը կառավարող գործընկեր է «Matouk Bassiouny’s»-ի Միացյալ Արաբական Էմիրությունների գրասենյակներում։ Նա ունի նշանակալի փորձառություն ֆինանսների, առևտրի ֆինանսավորման, M&A գործարքների և կապիտալի շուկաներում բնագավառներում, ինչպես Արաբական Միացյալ Էմիրություններում և Հայաստանում, այնպես էլ այլ […]

Ֆիլիպ Կավալիերոս

🔷 Ֆիլիպ Կավալիերոսը «Simmons & Simmons»-ի Փարիզի գրասենյակի գործընկեր է: Նա բազմաթիվ անգամներ ճանաչվել է որպես աշխարհի մասշտաբով առաջատար արբիտրաժային մասնագետ և պարբերաբար ներկայացվել բարձրակարգ իրավական վարկանշային ցուցակներում, որոնց թվում է «Global Arbitration Review»-ն (GAR)։ 2016 թվականի GAR-ի հրապարակման մեջ նա ընդգրկվել է «Լավագույնս պատրաստված և ամենապատասխանատու արբիտր» անվանակարգում: Նա հանդես է գալիս որպես փաստաբան […]