Հարութ Ջեք Սամրան խորհրդատվություն է տրամադրել ինչպես պետական, այդ թվում՝ օտարերկրյա կառավարություններին և պետական պաշտոնյաներին, այնպես էլ մասնավոր ոլորտի հաճախորդներին։ Նա ունի միջազգային արբիտրաժային գործերի հարուստ փորձ, որոնք իրականացվել են Միջազգային առևտրի պալատի (ICC), Վեճերի լուծման միջազգային կենտրոնի (ICDR), ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL), Չինաստանի միջազգային տնտեսական և առևտրային արբիտրաժային հանձնաժողովի (CIETAC), Բոգոտայի առևտրի պալատի, Մադրիդի արբիտրաժային դատարանի և Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) կանոնների ներքո։ Վերոնշյալ կազմակերպություններում Հարութը հանդես է գալիս որպես արբիտր և փորձագետ։
Հարութ Ջեք Սամրան ավարտել է Մայամիի համալսարանի իրավաբանական դպրոցը գերազանցությամբ և ներկայումս նույն համալսարանի «White & Case» միջազգային արբիտրաժի մագրստրոսական ծրագրի դասախոս է։ Նա նաև ստացել է բակալավրի և բիզնես կառավարման մագիստրոսի (MBA) աստիճաններ Մայամիի համալսարանից։ Հարութ Ջեք Սամրան Նյու Յորքի և Ֆլորիդայի նահանգների փաստաբանների պալատների անդամ է և վկայագրվել է որպես միջազգային իրավունքի մասնագետ։